Հունգարիան արգելափակել է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը․ Սիյարտո

000026-1744372550-708475-big-1771607154429-770x-1771856532252-770x_

Հունգարիան արգելափակել է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը՝ Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցման կասեցման պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո, հաղորդում է РИА Новости-ն։

«Այսօրվա նիստում ես հստակեցրել եմ, որ մենք չենք աջակցում պատժամիջոցների 20-րդ փաթեթին և չենք թույլատրում այն։ Եվ ես հստակեցրել եմ, որ մենք չենք համաձայնի Ուկրաինային տալ 90 միլիարդ եվրոյի ռազմական վարկ։ Քանի որ ուկրաինացիները չեն կարող մեզ շանտաժի ենթարկել, նրանք չեն կարող վտանգել Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը՝ համաձայնության գալով Բրյուսելի և հունգարական ընդդիմության հետ… Ոչ, հստակ ոչ, հենց դա էլ ես ասացի», – հունգարացի լրագրողներին ասել է Սիյարտոն։