Արևմտյան կոալիցիայի ուժերը լքում են Սիրիայի Հասաքե նահանգում գտնվող ռшզմաբազան
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան սկսել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող «Կասրակ» ռազմաբազայից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ անձնակազմով և ռազմական տեխնիկայով բեռնված շարասյունները ուղղություն են վերցրել դեպի հարևան Իրաքի տարածք։
«Կասրակ» բազան համարվում էր արևմտյան կոալիցիայի խոշորագույն ռազմական օբյեկտը սիրիական տարածքում։ Ավելի վաղ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զորքերը լքել էին «Հարրաբ էլ Ջիր» ավիաբազան և նահանգի հարավում գտնվող Էշ-Շադդադիի ուսումնական ճամբարը։
Փետրվարի 12-ին կոալիցիայի զինծառայողները դուրս էին բերվել Էտ-Տանֆի բազայից, որը գտնվում է Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանների հատման կետում և թույլ էր տալիս վերահսկել Դամասկոս-Բաղդադ ռազմավարական մայրուղին։
