Քրիստոսի արձանի կառուցումը դառնալու է համահայկական համախմբման նոր խորհրդանիշ. ցուցահանդեսի այցելուները՝ մեգանախագծի մասին (տեսանյութ)

641080941-122127465633021540-5858789314757761481-n-1771849900453-770x_

«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը 2 օր շարունակ հայաստանցի այցելուների և Սփյուռքից ժամանած հյուրերի ուշադրության կետրոնում էր: Ցուցահանդեսի այցելուները նշում էին, որ Քրիստոսի արձանի կառուցումը դառնալու է համահայկական համախմբման նոր խորհրդանիշ՝ մեկ ընդհանուր նպատակի շուրջ միավորելով աշխարհասփյուռ հայությանը: Նրանք կարծում են, որ սա մեծ ու գովելի նախագիծ է, և պատմության մեջ կմնա որպես գեղեցիկ արժեք:

Այցելուներից էր նաև Բելառուսից ժամանած մի երիտասարդ, ով Հայաստան էր ժամանել միջոցառումը նկարահանելու համար, նշում է՝ Գագիկ Ծառուկյանի այս պրոյեկտն ունի համաքրիստոնեական նշանակություն:

«Ես եկել եմ Բելառուսից, վերջերս իմացա, որ Հայաստանում այսպիսի մաշտաբային ծրագիր է իրականացվում: Տարբեր երկրներից այցելուները կգան՝ տեսնելու և գնահատելու Հայաստանում կանգնեցված Հիսուս Քրիստոսի արձանը, որպես հավատքի խորհրդանիշ»:

Ցուցահանդեսին ներկա այցելուներից մեկ ուրիշն էլ կարծիք հայտնեց, որ սա ոչ միայն բյուջետային և ֆիզիկական աշխատանք է, այլ նաև հոգևոր:

Ցուցահանդեսն առաջիկայում դուրս կգա մայրաքաղաքի սահմաններից, ծրագրվում է կազմակերպել նաև մարզային ցուցադրություններ՝ հնարավորություն տալով երկրի տարբեր համայնքների բնակիչներին ծանոթանալ ներկայացված նյութերին ու դառնալ համազգային նախաձեռնության մասնակիցը:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին կայացավ Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման ֆոտովավերագրության ցուցահանդեսի բացման արարողությունը: