Եվրոպացիները Ժնևում նստած էին նախասրահում ու սուրճ էին խմում, մինչ եռակողմ բանակցությունները ընթանում էին․ Լավրով

l-48x0wh-1854x1080z-04241-1771760238779-770x_

Նրանք նստած էին նախասրահում ինչ-որ տեղ և սուրճ էին խմում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում եվրոպական երկրների մասնակցության մասին։

«Եվրոպացիները Ժնևում էին իրենց իրավունքներով և նստած էին «նախասրահում», մինչ եռակողմ բանակցությունները ընթանում էին»,-հայտարարել է Լավրովը՝ «Վեստի»-ին տված հարցազրույցում։