Ռուսաստանն ու Ուկրաինան չեն ցանկանում պшտերազմել․ դժվարությունները առաջնորդների մակարդակով են․ Ուիթքոֆ
Երկու կողմերն իրականում չեն ձգտում շարունակել պատերազմը, իսկ խնդիրը քաղաքական ղեկավարության մեջ է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին։
«Ռուսաստանն ու Ուկրաինան չեն ցանկանում պատերազմել։ Դժվարությունները առաջնորդների մակարդակով են, որոնց համար դժվար է բանակցությունները հասցնել մինչև վերջ և համաձայնագիր կնքել»,-նշել է նա։
