ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ռшզմական հшրված հասցնելու որոշումն արդեն կայացվել է․ ԿՀՎ նախկին գործակալ

photo-5249222868292278103-x-1771767371584-770x_

ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ռազմական հարված հասցնելու որոշումն արդեն կայացվել է։ Հարձակումը կարող է տեղի ունենալ երկուշաբթի կամ երեքշաբթի օրերին։ Այս մասին հաղորդում է Bild-ը՝ հղում անելով ԿՀՎ նախկին գործակալ Ջոն Կիրիակուին, ով, իր հերթին, հղում է արել Սպիտակ տան աղբյուրին։

Կիրիակուի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը բաժանված է երկու խմբակցության՝ Իրանում ռազմական գործողության անհրաժեշտության հարցում։ Կողմ են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և շտաբների պետերի միացյալ կոմիտեն։

Փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը դեմ են Իրանի վրա հարվածին։