Խոշոր հրդեհ՝ Մերձավանում գործող կահույքի արտադրամասում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի տարածքում գործող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են կահույքի արտադրամասի աշխատակիցները:
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1ԲԻՍ» կանչ։
Այրվել է կահույք, փայտե պարագաներ, էլեկտրական հաստոցներ, առաստաղը և այլ իրեր։
