Հայկական ծագման ապրանքների արտահանումը 2017 թվականին կազմել է 2 մլրդ դոլար, 2025թ.՝ 4,46 մլրդ դոլար․ աճը՝ ավելի քան 2,2 անգամ․ Պապոյան

screenshot-4-1766905432286-770x-1769763695296-770x-1771743628303-770x_

Հայկական ծագման ապրանքների արտահանումը 2017թ-ին կազմել է 2 մլրդ դոլար, 2025թ.՝ 4,46 մլրդ դոլար։ Աճը եղել է ավելի քան 2,2 անգամ։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Սրա մեջ վերաարտահանում, ոսկի…չկա։

Արտադրողականություն (մարդ/ժամ)

2017թ. 5,6 դոլար

2025թ. 11,3 դոլար

Աճը՝ ավելի քան 2 անգամ։

Այս աճը չէր կարող տեղի ունենար, առանց արտադրողականության բարձրացման մեր ծրագրերի, որոնց ընդհանուր պորտֆելը արդեն հասնում է մոտ 1,5 մլրդ դոլարի։ Սա նշանակում է, որ մեր բիզնեսները 1,5 մլրդ դոլարի նորագույն սարքավորում են առել, իսկ պետությունը վճարում է դրանց վարկերի/լիզինգի տոկոսները ամբողջությամբ կամ մեծ մասը»,-գրել է նա։