Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, գրում է jnews.ge-ն:
Երկրի գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից 3 կմ հարավ-արևելք՝ Վակե գյուղում։
Ցնցումները զգացվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 16:23-ին։
