Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կшխված եղել
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ օրերս արտառոց դեպք է եղել Արմավիրի մարզում։
Մասնավորապես՝ Արմավիրի բանտ տանող ճանապարհին առկա է ցուցանակ, որի վրա գրված է «Արմավիրի ՔԿՀ»։
Եվ ահա, ցուցանակի վրա օրերս քաղաքացու մարմին է կախված եղել։
Քաղաքացին ինքնասպան է եղել՝ ցուցանակի վրա կախվելու միջոցով, թե այլ հանգամանքներում է հայտնվել ցուցանակի վրա, կպարզի քննությունը։ Ավելին, բնակիչները մեզ հայտնեցին, որ չի բացառվում՝ մահացած քաղաքացին նախկին դատապարտյալ լինի, ով գնացել է այդ քայլին։
