Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց ԱՄՆ մասնակցության. Օրբան

78024074-0-0-1600-901-1920x0-80-0-0-3cb4d27f158c12ab8fb98ce3b29799ce-1771677453122-770x_

Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց ԱՄՆ մասնակցության, Ռիա Նովոստիի հաղորդմամբ, գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X-ում։

Օրբանի խոսքով՝ ԵՄ-ն ներկայումս անկարող է մոտեցնել խաղաղությունը և փոխարենը կրակի հետ է խաղում։ Նա նաև աջակցություն է հայտնել Վաշինգտոնի խաղաղ նախաձեռնություններին։

«Հունգարիան ձեզ հետ է։ Շարունակեք նույն ոգով, պարոն Թրամփ», – եզրափակել է Հունգարիայի վարչապետը։