Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարի կազմել է 29,2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7,2%-ով․ Գևորգ Պապոյան
Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025թ․ կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն ՀՀ դրամ կամ ավելի քան 29.2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7.2%-ով։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«2025թ. Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 666 հազ. 540 ՀՀ դրամ կամ 9474 դոլար»,- նշել է նախարարը:
