«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը լայն տարածում է գտնում. այն դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար․ Իվետա Տոնոյան
Սիրելի ընկերներ, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը լայն տարածում է գտնում. այն դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Գագիկ Ծառուկյանի հանրային «Նոյյան Տապան» ձևավորելու գաղափարը, որը կմեկտեղի առողջ ու հետաքրքիր բոլոր գաղափարները, որտեղ ամեն կարող ու աշխատանքի պատրաստ մարդ կգտնի իր արժանավայել տեղը, մեծ հետաքրքրություն է առաջացրել, և բազմաթիվ ուժեր, անհատներ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ Հայաստանից և սփյուռքից ողջունել են այն ու պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատանքի։
Ես լիազորված եմ Գագիկ Ծառուկյանի անունից շնորհակալություն հայտնելու բոլոր արձագանքների հեղինակներին։ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է հանդիպելու և քննարկելու բոլոր առաջարկները։
Պարոն Ծառուկյանը հատկապես կարևորում է այն հանգամանքը, որ նախաձեռնությանը դրականորեն արձագանքած և համատեղ աշխատանքի պատրաստակամություն հայտնող անձերից և ուժերից որևէ մեկը չի բարձրացրել նախընտրական ցուցակում տեղի կամ կազմի հարց։ Սա իսկապես գնահատելի է։
Մեր սկզբունքն է. կարևորը պետությունն է, ոչ թե պաշտոնը, կարևորը մանդատը չէ, այլ՝ աշխատանքի արդյունքը»։
