Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բшխվել են «BMW»-ն և «Kia Forte»-ն․ կա վիրшվոր

photo-5817550584624647621-x-1771520123079-770x_

Երեկ՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։55-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Զոհրաբ Ա․-ի վարած «BMW» մակնիշի և 32-ամյա Արեն Ա․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։