Ադրբեջանն աջակցում է Խաղաղության խորհրդի նպատակներին, բայց չի մասնակցում 7 միլիարդ դոլարի Գազայի ֆինանսական նախաձեռնությանը․ Հաջիև

hiqmeth-hajiev-1-1771525718390-770x_

Ադրբեջանն աջակցում է Խաղաղության խորհրդի նպատակներին, բայց չի մասնակցում 7 միլիարդ դոլարի Գազայի ֆինանսական նախաձեռնությանը, այս մասին գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը, որպես հիմնադիր անդամ, աջակցում է Խաղաղության խորհրդի նպատակներին և խնդիրներին։ Ապագայում Ադրբեջանը կարող է քննարկել Գազայում ներդրումային նախագծերին մասնակցելու հնարավորությունը Խաղաղության խորհրդի մեխանիզմների միջոցով։ Այնուամենայնիվ, ես կցանկանայի պարզաբանել մեկ կետ։ Ադրբեջանը չի պլանավորում մասնակցել Խաղաղության խորհրդի այսօրվա նիստում հայտարարված 7 միլիարդ դոլարի Գազայի ֆինանսական նախաձեռնությանը», – նշել է Հաջիևը։