Թուրքիան կսկսի մшրտական ինքնաթիռների և ավիակիրների արտադրություն․ Էրդողան
Թուրքիան կսկսի մարտական ինքնաթիռների և ավիակիրների արտադրություն, այս մասին հայտարարել է Էրդողանը։
«Մեր անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, նավերի, ուղղաթիռների և տանկերի միջոցով մենք կարող ենք ինքնուրույն բավարարել մեր կարիքները բազմաթիվ ոլորտներում։ Վաղը մեր մարտական ինքնաթիռներն ու ավիակիրները կավելացվեն այս ցանկին։ Մենք վճռական էինք, աշխատեցինք քրտնաջան, հավատացինք ինքներս մեզ, և 23 տարվա ընթացքում մենք հասանք այս նպատակին»,-հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։
