Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը՝ Էնդրյուն, որ այսօր ձերբակալվել էր, դուրս է եկել ոստիկանական բաժանմունքից
Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը՝ Էնդրյուն, որը ձերբակալվել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով, դուրս է եկել ոստիկանական բաժանմունքից, հաղորդում է Sky News-ը։
Նա մոտ 12 ժամ է անցկացրել ոստիկանական բաժանմունքում։ Ներկայումս հայտնի չէ՝ նրան մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը ձերբակալել է թագավոր Չարլզի կրտսեր եղբորը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին՝ հանրային պաշտոնում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու կասկածանքով՝ կապված նրա առնչություններին Ջեֆրի Էփշթեյնի հետ։
