«Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին»

photo-5240208221564246409-y-1771530755830-770x_

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ․ խաղարկության անցումային փուլը հաղթական մեկնարկեց հայկական «Նոայի» համար։

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում մեր թիմը 1:0 հաշվով կարևոր առավելության հասավ նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ։

Խաղի ճակատագիրը վճռեց 53-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանի հուժկու հարվածով խփած միակ գոլը։

Թիմերի միջև վճռորոշ պատասխան հանդիպումը կկայանա Ալկմարում՝ փետրվարի 26-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։

Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

Եվրոպա լիգա

«Ֆեներբահչե» — «Նոթինգհեմ»՝ 0:3
«Բրան» — «Բոլոնիա»՝ 0:1
ՊԱՕԿ — «Սելտա»՝ 1:2
«Դինամո Զագրեբ» — «Գենկ»՝ 1:3
Կոնֆերենցիաների լիգա

ԿուՊՍ — «Լեխ»՝ 0:2
«Սիգմա» — «Լոզանա»՝ 1:1
«Զրինսկի» — «Քրիստալ Փելաս»՝ 1:1