Համայնքային ոստիկանները բացահայտել են Հագվի գյուղում կատարված գողությունը. կատարվում է նախաքննություն

636775636-1297290865757596-5596097705354172509-n-1771505069576-770x_

Փետրվարի 15-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 13-ի ժամը 9-ից փետրվարի 15-ի ժամը 15․30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտերերի բացակայությունից, Հագվի գյուղի տներից մեկի բակից գողացել էին «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի չորս անվահեց՝ իրենց անվադողերով՝ տուժողին պատճառելով 250 000 դրամի վնաս։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին նախաքննական մարմին: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Օձուն գյուղի 17-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, տեղափոխվել է Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը և ներկայացրել գողոնը:

17-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն: