Ասֆալտը լցրել են, բիտումը տակը լցված չէ, աշխատանքներն իրականացվում են անորակ․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են անորակ, քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումով։ Տեսնում եք, որ ասֆալտը լցրել են, բիտումը տակը լցված չէ, փոշեզրկված չէ, ֆեյսբուքի էջում հրապարակված տեսագրության մեջ հայտնել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։
«Իսկ հիմա ինչ են ասելու, որ առանց բիտումի ասֆալտ են անում, հո հիմա էլ չեն ասելու՝ աղը շատ ենք ցանել»,- նշել է նա։
