Շիրակի մարզի պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

timthumb-1-1771509738394-770x_

Շիրակի մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 17-ին՝ ժամը 23.30-ին, Ջաջուռ գյուղում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և «Լադա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ 33-ամյա վարորդին և Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա ուղևորին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում փետրվարի 18-ին կատարված խուզարկությամբ «Լադա» մակնիշի մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 71 փաթեթ՝ ընդհանուր 157,37 գրամ քաշով:

33-ամյա և 27-ամյա երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

Նախաքննությունը շարունակվում է: