Բրյուսելը շարունակում է Վրաստանի հետ հարաբերություններում երկխոսության փոխարեն ընտրել ճնշումը. Վրաստանի ԱԳ նախարար

699622ca70500699622ca705011771446986699622ca704fe699622ca704ff-1771486014720-770x_

«Եվրոպական միությունն այսօր իր սեփական տնտեսական անվտանգության համար ունի Միջին միջանցքի զարգացման կարիքը, և Վրաստանի մասնակցությունն այդ հարցում բացարձակապես անհրաժեշտ բաղադրիչ է։ Այս հանգամանքներում, երբ Բրյուսելը շարունակում է Վրաստանի հետ իր հարաբերություններում ընտրել ոչ թե երկխոսությունը, այլ ճնշման լեզուն, դա, իհարկե, ռազմավարական սխալ է, որն իրականացվում է Բրյուսելում ներկայումս գործող բյուրոկրատիայի կողմից»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ Մակա Բոչորիշվիլին, հայտնում է 1tv.ge-ն:

Նախարարը հայտարարել է, որ ինքը հստակ տպավորություն ունի, թե Բրյուսելն այսօր օբյեկտիվ իրականությունը ճշգրիտ ընկալելու և գնահատելու շատ սահմանափակ կարողություն ունի։

«Այս համապատկերում հազիվ թե զարմանալի լինի, որ բրյուսելյան բյուրոկրատիան լիովին ձախողում է Վրաստանի հետ իր հարաբերությունների կարևորությունն ըմբռնելու հարցում։ Բրյուսելը չունի ռազմավարական տեսլական։ Սրա մասին ոչ մեկ անգամ նշել է հենց ինքը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, այդ թվում՝ Մյունխենի անվտանգության համաժողովի համատեքստում»,- նշել է նախարարը։