ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է սահմանելու Իրանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ

ap-090309042506-scaled-1771488944454-770x_

Համաձայն «Ներգաղթի և քաղաքացիության մասին» օրենքի 212(a)(3)(C) հոդվածով սահմանված իր լիազորությունների, ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն քայլեր է ձեռնարկում վիզային սահմանափակումներ մտցնելու իրանական վարչակարգի 18 պաշտոնյաների և հեռահաղորդակցության ոլորտի ղեկավարների, ինչպես նաև նրանց անմիջական ընտանիքի անդամների նկատմամբ, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը:

Վիզային սահմանափակումների այս քաղաքականության թիրախում են այն անձինք, ովքեր մեղսակից են կամ ենթադրվում է, որ մեղսակից են մարդու իրավունքների լուրջ խախտումներին, մասնավորապես՝ իրանցիների արտահայտվելու և խաղաղ հավաքների իրավունքի ճնշմանը։ Այս քաղաքականության շրջանակներում արդեն թիրախավորվել է 58 անձ: