Նախորդ տարի գրքի փառատոնին 18,000 գրքի վաճառք ենք ունեցել, որը 33 տոկոսով ավելի է` նախանցած տարվա համեմատ. Ժաննա Անդրեասյան

70295105-0-27-1600-927-1920x0-80-0-0-5d69f301d76c59517bf34ca303e628af-1771488962440-770x_

Նախորդ տարի գրքի փառատոնին 18,000 գրքի վաճառք ենք ունեցել, որը 33 տոկոսով ավելի է՝ նախանցած տարվա համեմատ: Այս մասին ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սա ցույց է տալիս, որ ընթերցանության ու գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեր երկրում ու հանրության շրջանում մեծանում է: Ընթերցանության խրախուսումը Կառավարության քաղաքականության կարևոր ու առաջնահերթ ուղղությունն է:

Տեքստը կարդալու և վերլուծելու հմտությունները բազային են ցանկացած ոլորտի գիտելիքը ընկալելու, յուրացնելու և ցանկացած մասնագիտության մեջ առաջխաղացում ունենալու ուղղությամբ: Անցած տարի գրքի փառատոնն առաջին անգամ կազմակերպվեց նաև մարզերում՝ Կապանում և Գյումրիում»,-նշել է նա:

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը Կառավարության նիստի բոլոր մասնակիցներին փոխանցեց գրքեր, որոնք տարբեր տարիների հրատարակվել են պետության աջակցությամբ: