Արևմուտքը փորձում է մեր անվտանգության համար մարտահրավերներ ստեղծել Հարավային Կովկասում. ՌԴ փոխարտգործնախարար

1921191450-1185-30-3040-1073-1920x1080-80-0-0-780ea83b18fbb9c4b7b04d78ce6bd837-1771498370835-770x_

Արևմուտքը փորձում է անվտանգային մարտահրավերներ ստեղծել Ռուսաստանի համար այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են Անդրկովկասն ու Միջին Ասիան, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

«Արևմուտքը փորձում է մեր անվտանգության համար մարտահրավերներ ստեղծել հարավկովկասյան և նույնիսկ կենտրոնականասիական ուղղություններով», – ասել է նա՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում։