Ռուսաստանը Կուբայի դեմ նոր սահմանափակումները համարում է անընդունելի․ Պուտին
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Կուբայի դեմ նոր սահմանափակումները համարում է անընդունելի։
«Մենք հիմա գտնվում ենք հատուկ ժամանակաշրջանում՝ նոր պատժամիջոցներով։ Դուք գիտեք, թե ինչպես ենք մենք վերաբերվում դրան։ Մենք նման բան չենք ընդունում», – ասել է Ռուսաստանի նախագահը Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսի հետ հանդիպման ժամանակ։
«Մեր արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը բաց է, հստակ և միանշանակ», – ընդգծել է նա։
