Ուկրաինայի պատվիրակությունը Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մեդինսկու հետ առանձին հանդիպում է ունեցել Ժնևում
Ուկրաինայի բանակցային պատվիրակությունը հաստատել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու հետ առանձին հանդիպումը Ժնևում։ Այս մասին հայտնել է բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի մամուլի խոսնակը։
Նա հայտնել է, որ այս բանակցությունները տեղի են ունեցել Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններից հետո։
Ումերովից բացի մասնակցել է նաև Ուկրաինայի պատվիրակության մեկ այլ անդամ՝ խորհրդարանում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ։
