Պատմության վերաշարադրումը հիբրիդային պшտերազմի հզոր տարր է. ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյան

gvourgen-arsenyan-1771399745621-770x_

Պատմության, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների վերաշարադրումն անթույլատրելի է։ Այս մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

ՀՀ դեսպանի խոսքով՝ դա ցանկացած երկրի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շատ հզոր տարր է, երբ ստիպում ես վերաշարադրել պատմությունը:

Մոսկվայում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ավելի քան 100 ներկայացուցիչներ ծանոթացել են ՌԴ Զինված ուժերի Կենտրոնական թանգարանի թարմացված ցուցադրությանը: Նրանք ուշադրություն են դարձրել այն փաստին, որ այսօր որոշ քաղաքական գործիչներ փորձում են նորովի մեկնաբանել անցյալի իրադարձությունները:

Էքսկուրսիայի ընթացքում ներկայացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական փուլերը՝ մարտական գործողությունների առաջին օրերից մինչև հաղթանակ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Խորհրդային Միության ժողովուրդների ավանդին։