ԶՊՄԿ-ն՝ ընդդեմ նախկին աշխատողների. պաշտպանական կողմը դատավորին բացարկ է հայտնելու. Hetq.am
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2025 թ. մայիսի 5-ին դատական հայց է ներկայացրել իր նախկին 8 աշխատողների դեմ, որոնք մասնակցել են նախորդ տարվա հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 10-ը տեղի ունեցած գործադուլին։ Գրում է Հետքը։
ԶՊՄԿ-ն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին խնդրել է պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 4․758․480․000 դրամ՝ իբրեւ նրանց գործողությունների հետեւանքով (ԶՊՄԿ-ն տեղի ունեցածը գործադուլ չի համարում) իրեն պատճառված վնաս։ Բացի այս մեծ գումարից՝ հանքարդյունաբերողը դատարանին խնդրել է պատասխանողներից բռնագանձել 25 մլն դրամ՝ որպես նախապես վճարված պետտուրքի գումար, ինչպես նաեւ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար՝ 2,5 մլն դրամ։
Այս հայցը ԶՊՄԿ-ն ներկայացրել է այն ժամանակ, երբ վերը նշված 8 աշխատողները դիմել են դատարան՝ պահանջելով իրենց վերականգնել աշխատանքում եւ վճարել հարկադիր պարապուրդի դիմաց: Ինչպես արդեն գրել ենք, դատարանը մասնակի է բավարարել նրանց հայցերը՝ աշխատանքում չի վերականգնել, սակայն ԶՊՄԿ-ին պարտավորեցրել է վճարել պարապուրդի փոխհատուցումները:
Կոմբինատը հայցը մակագրվել էր դատավոր Գուրգեն Քոթանջյանին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
