Ժնևում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը

347713351725309-1771404638387-770x_

Ժնևում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ օրը մեկնարկել է փակ դռների հետևում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ բանակցություններն ընթանում են «InterContinental» հյուրանոցում, որտեղ փետրվարի 17-ին կայացել է խորհրդակցությունների առաջին օրը՝ ՌԴ – ԱՄՆ, ՌԴ – Ուկրաինա և ՌԴ – ԱՄՆ – Ուկրաինա ձևաչափերով։

Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։