Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու արգելքը վերացնելու որոշումը

11010037-0-0-1000-750-1920x0-80-0-0-4e1df2369a9dd48c07ec3fcff16b16c4-1771420134895-770x_

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու արգելքը վերացնելու մասին Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,- փոխանցեցին Դատախազությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը։