«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին

635189087-1395512025946076-8391406385246439780-n-1771241291862-770x_ (1)

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին։ Վերջինս վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա, հայտնում են ՀՖՖ-ից։

Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը քննարկել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր: