Այն պահից, երբ ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարման է հանձնվել՝ մարդկանց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են. ՀԾԿՀ նախագահ

hec-1771238990299-770x_

Այն պահից, երբ ժամանակավոր կառավարման է հանձնվել ՀԷՑ-ը՝ մարդկանց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մանուկյանը:

«Անձամբ իմ օրինակով՝ շատ են եղել դեպքեր, երբ փողոցում անծանոթ քաղաքացիներ՝ ինձ ճանաչելով, մոտեցել ու շնորհակալություն են հայտնել, որ այն պահից, երբ ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարման է հանձնվել, իրենց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են:

Չնայած դրան՝ ես որոշակի քանակի դիմում-բողոքներ ստացել եմ քաղաքացիներից, որոնք կասկածներ ունեն և պնդում են, որ իրենց մոտ հավելագրման երևույթ են նկատել, մենք այդ դիմում-բողոքների հետևից անպայման կգնանք: Ես էլ իմ տեսածն ու զգացածն եմ ասում, մեկ կամ երկու մարդու պնդումերով, գնահատականներով ու ոչ մասնագիտական կարծիքներով՝ հնարավոր չէ համաձայնվել նման տեսակետների հետ: ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերությունում հունվար ամսին հավելագրման որևէ դեպքեր չեն արձանագրվել»,- նշել է նա: