Ոչ, ՀԷՑ-ի վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ. ՀԾԿՀ նախագահ

637989775-4195270320784046-4743765327162169213-n-1771240954511-770x_

Ոչ, ՀԷՑ-ի վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

«Պարոն Պապոյանը բացի Էկոնոմիկայի նախարար լինելուց, հանդիսանում է որպես քաղաքական գործիչ և ինքը երևույթին տվել է քաղաքական գնահատական՝ այն իմաստով, որ ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերությունը կրիտիկական ենթակառուցվածք է, և անթույալտրելի է, որպեսզի ֆինանսական և տեխնիկական կառավարման առումով ամենաթողություն տիրի, և հատկապես, ֆինանսների միգրացիայի խնդիր տեղի ունենա: Վերցված վարկերի տոկոսները, մեր հաստատված մեթոդաբանությամբ, չի մտնում սակագնի մեջ»,- նշել է նա:

Նշենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերն ու դրանց տոկոսադրուքները մտնում են սպառողներին մատակարարվող հոսանքի սակագնի մեջ, և վարկերի դիմաց իրենց գրպանից են վճարում քաղաքացիները՝ թանկ սակագնի տեսքով: