Կանադացիների 40%-ը ցանկանում է միանալ Եվրամիությանը․ Կալլաս

1860200492-0-0-3071-1728-1920x0-80-0-0-d2d20eeb09b9facf01ee7db33384c3a6-1771145845748-770x_

Կանադացիների 40%-ը ցանկանում է միանալ Եվրամիությանը, հայտարարել է Կայա Կալլասը։

Նա պարզաբանել է, որ այդ մասին իրեն ասել են Կանադայում գտնվելու ժամանակ։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Եվրոպան ոչնչացման եզրին չէ։

Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ Կանադան անվանել էր 51-րդ նահանգը և խոսել էր Կանադայի՝ Միացյալ Նահանգներին միանալու հնարավորության մասին։