Զախարովան հերքել է պնդումները, թե Նավալնին թունավորվել է գորտի թույնով

l-33x0wh-1854x1080z-04241-1771147515756-770x_

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հերքել է պնդումները, թե ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է գորտի թույնով:

«Երբ թեստերի արդյունքները հասանելի լինեն և նյութերի բանաձևերը բացահայտվեն, մենք համապատասխան մեկնաբանություններ կանենք: Մինչ այդ բոլոր նման պնդումները զուտ քարոզչություն են, որոնք ուղղված են Արևմուտքի հրատապ խնդիրներից ուշադրությունը շեղելուն»,- հայտարարել է Զախարովան։

Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդերլանդների արտգործնախարարությունները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ Նավալնին 2024 թվականի փետրվարի 16-ին ռուսական բանտում սպանվել է էպիբատիդինից՝ մահացու թույն, որը պատրաստվել է հարավամերիկյան (էկվադորյան) թունավոր գորտի մաշկում պարունակվող թույնից: Հայտարարությունում նշվում է, որ նման եզրահանգման են եկել հիմնվելով Ալեքսեյ Նավալնիի մարմնի կենսանյութերի ուսումնասիրությունների արդյունքների վրա։