Ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը

galushchenko-gettyimages-1999781324-b79f2891893fafd8d6a8aedc8dd5d054-1300x820-1771155022609-770x_

Ուկրաինայի արդարադատության, ինչպես նաև էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշչենկոն ձերբակալվել է սահմանը հատելու փորձի ժամանակ: Այս մասին հայտնում է «Украинская правда» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Գալուշչենկոյին գնացքից իջեցրել են փետրվարի 15-ի գիշերը։

Գալուշչենկոն անցնում է գործարար Տիմուր Մինդիչի գործով։ Անցյալ տարվա նոյեմբերին կոռուպցիոն սկանդալից հետո նրան պաշտոնանկ են արել։

Կիևում 2025 թվականի նոյեմբերին աղմկահարույց կոռուպցիոն սկանդալ է առաջացել էներգետիկայի և պաշտպանության ոլորտում։ Գործով կասկածյալներ Մինդիչը և մի շարք պաշտոնյաներ «լվացել են» մոտ 100 միլիոն դոլար: Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի հետաքննության մեջ ասվում է, որ Մինդիչը, որպես Վլադիմիր Զելենսկու համախոհ, հովանավորել է Գալուշչենկոյին՝ վերահսկելու ֆինանսական հոսքերը էներգետիկայի ոլորտում և փողերի լվացման գործընթացում: