Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր հանդիպման օրերը. Պեսկով

2051620133-0-320-3072-2048-1920x1080-80-0-0-48640de9853385e0b32d662a75601ced-1770982496541-770x_

Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր հանդիպման օրերը, հայտնել է Պեսկովը:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների նոր հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին և 18-ին, այս մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

«Բանակցությունների հերթական փուլը կկայանա եռակողմ ձևաչափով՝ Ժնևում»,- ասել է նա:

Ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հայտնում է «Ռիա նովոստի»-ն: