Զելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո

1934992146-0-69-3000-1757-1920x0-80-0-0-f2daa0bfdb045599f3fd75797ae0cd34-1770978456896-770x_

Վլադիմիր Զելենսկին քաղաքական պատճառներով թույլ չի տալիս վերականգնել ռուսական նավթի մատակարարումները Հունգարիա «Դրուժբա» նավթամուղով, թեև դրա համար տեխնիկական հիմքեր չկան. այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Զելենսկին քաղաքական նկատառումներով որոշել է, որ կշարունակի թույլ չտալ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների վերականգնումը դեպի Հունգարիա, թեև խողովակաշարը տեխնիկապես լիովին պիտանի է մատակարարումները վերսկսելու համար, և չկան որևէ տեխնիկական կամ տեխնոլոգիական պատճառներ, որոնք կխոչընդոտեին դրան», — ասել է Սիյարտոն Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում:

Նրա խոսքով՝ Կիևը «շարունակում է ծայրահեղ կոպիտ միջամտությունը հունգարական ընտրություններին»՝ այդպիսով ձգտելով իշխանության բերել պրոուկրաինական «Տիսա» կուսակցությանը:

Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը կշարունակի երաշխավորել Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը՝ չնայած Ուկրաինայի կողմից հնչող սպառնալիքներին: