Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով

03_770x510_v1.thumb

Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Երևանում փետրվարի 13-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ին սպասվում է տեղումներ․ գիշերը` անձրևի և ձնախառն անձրևի, ցերեկը՝ անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի և 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին՝ 18-22մ/վ, 15-18-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի ցերեկը, 14-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։