Կենտրոնանալու ենք «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակներում ոստիկանական լիազորությունների իդենտիֆիկացման աշխատանքների վրա. Արփինե Սարգսյան
Ոստիկանության մասով՝ տարվա կտրվածքով կենտրոնանալու ենք նաև միջազգային խաղաղության և բարգավաճման «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակներում ոստիկանական լիազորությունների իդենտիֆիկացման աշխատանքների վրա: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Շարունակելու ենք թե ոստիկանության, թե փրկարար ծառայության մասով մեր ռեֆորմները, որպեսզի ավելի զարգացնենք մեր ծառայողների կարողությունները այս ոլորտում հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից»,- նշել է նա:
