Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ. Մայր Աթոռ

634405827-1224321329823052-1540096101227845621-n-1770893278809-770x_

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր: Հայաստնում են Մայր Աթոռից:

Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում՝

Փետրվարի 13-ին, ժամը 16։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։

Փետրվարի 14-ին, ժամը 10։30-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ։