«Ռեֆորմիստներ» կուսակցությունը ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է ընտրություններում գլխավորել կուսակցության ցուցակը

28271814-0-51-1001-614-1920x0-80-0-0-79310102cdfee5dda5dc679eab3d3ae6-1770886447677-770x_

Այսօր հանդիպել եմ ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՌԴ-ում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին գրել է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

«Քննարկել ենք ինչպես Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերները և ստեղծված իրավիճակը,այնպես էլ առաջիկա ընտրություններում հնարավոր մասնակցության ձևաչափերը:

Շատ քաղաքական հարցերում ունենալով միևնույն մոտեցումները առաջարկել եմ միասնական հանդես գալ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին և հաշվի առնելով պրն.Հարությունյանի մեծ փորձը նաև առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին»,-գրել է նա: