Թող երգչախմբեր ու նվագախմբեր հրավիրեն, պարտադիր է պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը. Նիկոլ Փաշինյան

screenshot-3-1770881901615-770x_

Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը: Այս մասին Կառավարության հերթական նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որոնք պլանավորվում են պետական կառույցների կողմից՝ նախապես պետք է պլանավորեն և ապահովեն օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել երգչախմբային, կամ նվագախմբային: Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր և երգչախմբեր, ովքեր էլ չունեն՝ թող հրավիրեն, միջոցառման բյուջեից ուրիշ ատրիբուտների փոխարեն գումարը հատկացնեն կենդանի կատարումն ապահովելու համար:

Ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների ու միջոցառումների ժամանակ կենդանի կատարումը նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել միայն այն պաշտոնական ձայնագրությունները, որոնք հասանելի են:

Ուսումնական հաստատություններում՝ մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում օրենքը սահմանում է ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգի հնչելը, օրհներգը պարտադիր կատարվելու է հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ»,- նշել է նա