Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

screenshot-1-1770884768638-770x_

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Հատկապես մտահոգիչ է Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը բնութագրվում է հին, չլուծված հակասությունների և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների համադրությամբ։ Սա մեծապես պայմանավորված է Արևմտյան երկրների կողմից Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը ամրապնդելու փորձերով», – նշել է նա։

Խոսելով Կենտրոնական Ասիայի մասին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը ընդգծել է, որ Աֆղանստանում գործող բազմաթիվ միջազգային ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա։ Սերդյուկովի խոսքով՝ սա ստեղծում է հարակից տարածքներ ահաբեկչության արտահանման իրական սպառնալիք։ Նրա համոզմամբ՝ որպես լուրջ մարտահրվեր է շարունակում մնալ արմատական ​​գաղափարախոսության տարածումը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը։

«Ընդհանուր առմամբ, կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է լարված և անկանխատեսելի։ Հաշվի առնելով միջազգային հարաբերությունների շարունակական վատթարացումը՝ հակամարտության հավանականությունը միայն կաճի», – եզրափակել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։