Ռուսաստանը չի պլանավորում մասնակցել «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին. Պեսկով
Ռուսաստանը չի պլանավորում մասնակցել «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Կրեմլից ոչ ոք չի մասնակցի։ Խորհրդի օրակարգի վրա դեռևս աշխատում է Արտաքին գործերի նախարարությունը», – հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
«Խաղաղության խորհրդի» առաջին նիստը կկայանա փետրվարի 19-ին, որին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
