Հնդկաստանը կոչ է անում վերամշակող ընկերություններին քննարկել ամերիկյան ու վենեսուելական նավթի ավելի շատ գնումներ կատարելու հարցը․ Bloomberg

image_750x_KVvc5D6SlXQPG

Նյու Դելին կոչ է անում վերամշակողներին ավելացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վենեսուելայի նավթի գնումները, գրել է Bloomberg-ը։

 

 

Ըստ գործայալության՝ այս քայլը հաջորդում է Հնդակաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի կնքմանը։

Վերամշակողներին խորհուրդ է տրվում առաջնահերթություն տալ ամերիկյան նավթին տեղում՝ մրցույթների միջոցով, և Վենեսուելայի նավթը գնել առևտրականների հետ մասնավոր բանակցությունների միջոցով։

Հիմնական նպատակը մնում է էներգետիկ անվտանգությունը, մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիան։

Այնուամենայնիվ, կան սահմանափակումներ. թեթև, ցածր ծծմբի պարունակությամբ ամերիկյան տեսակները լիովին համատեղելի չեն միջին խտության հում նավթի հետ, իսկ բարձր բեռնափոխադրման սակագները երկար հեռավորությունների առաքումները դարձնում են պակաս շահութաբեր։

Հնդկական վերամշակող ընկերությունները կարող են նաև օգտագործել Արևմտյան Աֆրիկայից և Ղազախստանից ավելի էժան այլընտրանքներ։