Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմшտեխնիկական համագործակցությունն ունի մի շարք պատմական և աշխարհաքաղաքական նախադրյալներ․ Գուրգեն Արսենյան
Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ունի մի շարք պատմական և աշխարհաքաղաքական նախադրյալներ, այս մասին հայտարարել է ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
ՌԴ–ում ՀՀ դեսպանը սա ասել է Մոսկվայում կայացած ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը։
Ընդունելությանը ներկա են գտնվել ՌԴ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ և այլ հյուրեր։
