ԵԽ պատգամավորները Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ գերիներին

blaWcTe4IVGsk6iW69RdTrn1ibbVEiNLSS2zGyJl

Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից հայ գերիների «դատավճիռների» վերաբերյալ:

 

«Փետրվարի 5-ին, Բաքվի ռազմական դատարանը երկարաժամկետ ազատազրկման դատավճիռներ կայացրեց 15 հայ բանտարկյալների նկատմամբ, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում և ձերբակալվել են ԼՂ հակամարտության համատեքստում: Մենք խորապես ցավում ենք այս որոշման համար, որը ներառում է հինգ ցմահ ազատազրկման դատավճիռ։

Անցյալ տարի Ադրբեջանի ղեկավարությունը նշանակալի քայլեր ձեռնարկեց Հայաստանի հետ խաղաղության և հաշտեցման ուղղությամբ՝ ստորագրելով Վաշինգտոնի հռչակագիրը, նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը և թույլ տալով, տասնամյակների ընթացքում առաջին անգամ, իր տարածքից բեռների տարանցումը դեպի Հայաստան: 2026 թվականի հունվարին ազատ արձակվեցին Ադրբեջանում բանտարկված չորս հայեր, որոնք 2020 և 2023 թվականներին ձերբակալվել էին:

Միայն անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետի հետ միասին, արժանացավ 2026 թվականի Զայեդի անվան մարդկային եղբայրության մրցանակին՝ «ի նշան խաղաղությունը խթանելու իրենց հետևողական ջանքերի»:

Այս ոգով մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին շարունակել օգտագործել առկա դրական դինամիկան և ազատ արձակել Ադրբեջանի կալանքի տակ գտնվող բոլոր հայ ձերբակալվածներին: Նրանց ազատ արձակումը կլինի բարի կամքի նշանակալի ժեստ և ևս մեկ կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ»։

You may have missed