Թրամփի թիմը առաջարկել է բոլոր անհրաժեշտ բանակցություններն ավարտել մինչև հունիս․ Զելենսկի

photo-5217628174034867635-y-1770819962104-770x_

Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները ճնշում են գործադրում Թրամփի վարչակազմի վրա՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Թրամփի թիմը առաջարկել է բոլոր անհրաժեշտ բանակցություններն ավարտել մինչև հունիս։

Ամերիկյան կողմը ցանկանում է բոլոր փաստաթղթերը միաժամանակ ստորագրել։

Ուկրաինան պետք է հաստատի խաղաղության առաջարկը կամ խորհրդարանական քվեարկության, կամ ազգային հանրաքվեի միջոցով», – Ուկրաինայի նախագահի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։

You may have missed